Հայրենի ընդդիմությունն ու հասարակությունն ընդհանրապես դժգոհ են Վլադիմիր Պուտինի վերաբերմունքից իրենց սև բախտի հանդեպ: Բողոքում են, որ Ռուսաստանը ոչինչ չի անում փաշինյան նիկոլից փրկելու համար, իսկ որոշ շրջանակներում պնդում են, թե, իբր, Պուտինին փաշինյանը դեռ պետք է (?), դրա դուրսգրման ժամանակը դեռ չի եկել և այլն:
Բայց բանն այն է, որ երբեք, համենայն դեպս Վիեննայի կոնգրեսից հետո (1815), երբ Ալեքսանդր Առաջինը հայտարարեց ԼԵԳԻՏԻՄԻԶՄԻ սկզբունքի մասին արտաքին քաղաքականությունում, Ռուսաստանը չի խառնվել այլ պետությունների ներքին գործերին, համագործակցել է իշխանությունների և երբեք խաղեր չի տվել ընդդիմադիր ուժերի հետ:
Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միջամտել է այլ պետությունների ներքին գործերին միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է ծագել գործող ռեժիմների փրկության համար կամ սպառնալիք է ստեղծվել իր անվտանգությանն ու շահերին:
Ավստրիայի փրկությունը հունգարացիներից 1848-ին, սերբերինը և բուլղարացիներինը՝ 1878-ին, Սիրիայինը (2015), հունգարական իրադարձությունները 1956-ին, չեխականները (1968), աֆղանական ներխուժումը (1979), Վրաստանի պատիժը 2008-ին Օսիայի վրա հարձակվելու համար, վերջապես, բանդերականների՝ որպես նացիզմի յուրահատուկ ցեղատեսակի, բնաջնջման պրոցեսը, որը մեկնարկեց 2014-ի գարնանը, ինչևէ, այս բոլոր իրադարձությունները լեգիտիմիզմի սկզբունքի դրսևորումներ են իրականության մեջ: Ռուսաստանը կամ փրկել է գործող ռեժիմները, կամ ռազմական ուժով վերացրել է իր անվտանգության սպառնալիքները: Հետևաբար, Ռուսաստանը հայրենի գրանտակերների ռեժիմի վերջը կտա միայն այն դեպքում, երբ այն դառնա սպառնալիքի աղբյուր ՌԴ-ի համար, իսկ մինչ այդ Ռուսաստանը կմնա ՀՀ ներքին պռրցեսների կողմնակի դիտորդ:
Սակայն կան մի շարք վերապահումներ ասածին: Գերտերության կարգավիճակը վերականգնող Ռուսաստանը չի կարող չեզոք մնալ աշխարհի անցուդարձի հանդեպ, անկախ նրա աշխարհագրական կոորդինատներից: Մեր աչքի առաջ Վլադիմիր Պուտինը տառացիորեն ռադ արեց ֆրանսիացիներին մի քանի աֆրիկյան երկրներից, որտեղից որևէ վտանգ չէր բխում իր համար, ընդ որում՝ առանց աղմուկի, Եվգենի Պրիգոժինի «Վագների» ձեռամբ:
Ինչո՞ւ:
Որովհետև տեղի ռազմաքաղաքական էլիտաները ղեկավարվում էին բացառապես իրենց ազգային շահերով, որոնց վրա հնարավոր էր հենվել, իսկ այդ շահերի քվինտէսենցիան ապագաղութացումն է:
2023-ի հուլիսին Լենինգրադում կայացավ Ռուսաստան – Աֆրիկա գագաթաժողովը, որին մասնակցեցին 17 աֆրիկյան նախագահ, 5 վարչապետ, ևս 24 երկիր ներկայացված էր ավելի ցածր մակարդակով:
Դրանց թվում էր կապիտան Իբրահիմ Թրաորեն՝ Բուրկինա Ֆասոյի ժամանակավոր նախագահը: Նրա ելույթը գագաթաժողովում առանձնացավ խիստ հակաարևմտյան երանգներով, նա խոսեց «Նոր Աֆրիկայից» և քննադատեց արևմտյան երկրներն իրենց աֆրիկյան գաղութատիրական քաղաքականության համար, ընդգծեց աֆրիկյան պետությունների սուվերենության և ինքնաբավության կարևորությունը՝ կոչ անելով համագործակցել միայն նրանց հետ, ովքեր կհարգեն իրենց շահերը: Մասնավորապես, կապիտան Իբրահիմն ասաց.
«Մենք առերեսվում ենք կոլոնիալիզմի, ստրկատիրության, իմպերիալիզմի ամենաբարբարոս, ամենադաժան դրսևորման հետ: Մեր նախնիները սովորեցնում էին մեզ. «Ստրուկը, որն ունակ չէ ապստամբել, արժանի չէ խղճահարության իր ճակատագրի համար»:
Մենք չենք խղճում մեզ, մենք չենք խնդրում որևէ մեկին մեզ խղճալ՝ Բուրկինա Ֆասոյի ժողովուրդը որոշել է կռվել» (հղումը՝ մեկնաբանություններում): Եվ շնորհիվ այսպիսի աշխարհընկալման կապիտան Իբրահիմին 2022-ին օգնեցին իշխանության գալ՝ նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ նախագահը, իսկ ֆրանսիացիների վտարումն այդ երկրից երկար չտևեց:
Իսկ ինչ են ասում անգլոսաքսերի կողմից գաղութացված Հայաստանի ընդդիմության առաջնորդները։
«Ամերիկան այն երկիրը չէ, որի հետ կարելի է համաձայնագիր ստորագրել, իսկ հետո հրաժարվել»,- ասում է նախկին նախագահ Քոչարյանը Թուրանի մասին, որը հայերին մատուցվում է որպես TRIPP, որպես Թրամփի ուղի դեպի ամենապայծառ ապագա։
Իսկ Քոչարյանի հետ մրցակցող մեկ այլ ընդդիմադիր ֆիրմա, որն ստեղծվել է կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջոցով և գլխավորվում է նրա «ջերմոցային արտադրանք» զարմիկի կողմից, գնում է ներկայացնելու իր քաղաքական նախագիծը ԱՄՆ-ում, խոնարհվում է Միացյալ Նահանգների վեհության և սրբության առջև, հարցազրույց է տալիս Թաքեր Կառլսոնին (1,4 միլիոնով), հիանում է «Թրամփի ուղիով» (հայերի համար սպանիչ և Ռուսաստանի համար ծայրահեղ վտանգավոր Թուրանով)․․․
Դե, ի՞նչ անի Վլադիմիր Պուտինն այսքան բազմավեկտոր հրաշագործների հետ։
Հասկանալի է՝ ոչինչ։
Ռուսաստանի նախագահը, այսպես ասենք, դիտում և վայելում է հայ քաղաքական մտքի ճկունությունն ու խորությունը։ Եվ անգամ չի զարմանում, որ նման երկրում չկա ոչ մի քաղաքական գործիչ, ով կհամարձակվեր գոնե ինչ-որ դառը բան ասել ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի հանդեպ։
Ազգը լուռ շնորհակալություն է հայտնում Մակրոնին այն բանի համար, որ Ղարաբաղը մտցվեց Ադրբեջանի հաշվեկշիռ, ֆրանսիացիների աջակցությունը հանրային կարծիքում աճում է։
Իսկ Վասկան (փաշինյանը) լսում ու ուտում է (ոչնչացնում է ազգային բոլոր քաղաքական ակտիվները, ներառյալ Ցեղասպանությունը, վերացնում է Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը՝ եկեղեցին և այլն)։
Կարծում եմ՝ հաջողվեց մեկ-երկու էջում նկարագրել քաղաքականությունում նեգրերի և հնագույն հայերի միջև տարբերությունը․․․
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ